Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել․ Սամվել Բաբայան. «Ազատություն»

19-04-2019 17:17:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am lԼեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պնդում է, որ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում «ժողովրդի վրա կրակելու» հրամանը Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տվել:
 


«Եղել ա տասը սպանություն մարտի 1-ին: Մեզ պետք ա [իմանալ, թե] էդ սպանությունները ով ա հրահանգ տվել, ով ա կատարել, բացահայտվի: Կա՞ որևիցե բան որ բացահայտվել ա էդ հատվածով: Չկա: Ես համենայն դեպս չգիտեմ մեկին, որ ձերբակալել են, որ խփել ա, կամ ո՞վ ա էդ հրամանը տվել Ներքին գործերի նախարարին: Կամ այլ ուժերին ով ա էդ հրամանը տվել, որ ժողովրդի վրա կրակեն: Չի երևում: Ապա հարց ծագում․ ի՞նչ մարտի 1-ից են խոսում», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Բաբայանը:
 
«Ազատություն» հարցին,
թե իր կարծիքով կարող էր որևէ մեկը Քոչարյանի օրոք առանց նրա գիտության հրաման տալ կրակել ժողովրդի վրա, Բաբայանն արձագանքեց․ - «Ես վստահ եմ, որ հրամանը չի եղել իրանից: Մնացածը դուք մտածեք: Մենք մոռանում ենք, որ ընտրություն էր եղել էդ ժամանակ, արդեն Քոչարյանը հանձնման փուլում էր, տասը օր էլ անցել էր: Մնացածը դուք մտածեք»:
 
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սլաքը տանում է Սերժ Սարգսյանի ուղղությամբ, բանախոսը պատասխանեց․ - «Դուք անունը տալիս եք, հեսա ինձ ասելու եք․․․ Քննություն ա գնում: Ես հո չե՞մ ուղղորդելու քննությունը, ասեմ՝ գնացել սրան քննեք: Հարցը գնում ա սպանությունների, էս տասը մարդու խնդիրը, ո՞վ ա հրահանգ տվել, ո՞վ ա կրակել: Դեռ քննությունում ինչ որ կա, ասենք, Քոչարյան Ռոբերտին էսօր քննում են, ասում են՝ ինքը չի հրահանգ տվել: Քննչական խումբը հայտարարել ա օֆիցիալ, որ սպանությունների հետ էս մարդը գործ չունի: Ինչի՞ համար եք դատում,
եթե գործ չունի: Ասում ա՝ սահմանադրական կարգը խախտելու: Ասում են՝ լավ, կբերեք դատարան, տեսնենք էդ ինչի մասին ա խոսքը, պատկերացում ունենանք: Իմս էլ․ ինձ ձերբակալել էին, ասում էին՝ Վրաստանից ռակետա ա բերել, չգիտեմ ատոմնի բոմբ ա բերել․․․ հետո պարզվեց, որ ոչ մի բան ոչ մի տեղից չի բերել»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1133 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար