Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին


Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

  • 19-04-2019 17:18:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
 
«Խոր ցավով տեղեկացա Մադեյրա  կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք:
 
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանքիներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն և համբերություն այս ծանր վիշտը հաղթահարելու համար: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն