Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

  • 19-04-2019 16:41:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Գորիսի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում:
 
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն