Պարզաբանում Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների վերաբերյալ


Պարզաբանում Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների վերաբերյալ

  • 19-04-2019 17:57:51   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

   Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։
 
Դիլիջան համայնքի ղեկավարի գրության հիման վրա, Տավուշի մարզպետարանի կողմից գրություն է ուղարկվել սպասարկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզաբանումներ խնդրելով ջրի պղտորության, ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ: Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսվել է վարչական վարույթ։ Հրավիրվել է փորձագետ, և ապրիլի 22-25-ն իրականացվելու են ուսումնասիրություններ։ Արդյունքների ամփոփումից հետո Տավուշի մարզպետարանին կտրամադրվի տեղեկատվություն, որի հիման վրա կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ։
 
ՀՀ Տավուշի մարզպետարան
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն