Ինչպես ճիշտ ծեծել կնոջը. Հատուկ ձեռնարկ տղամարդկանց համար. hraparak.am


Ինչպես ճիշտ ծեծել կնոջը. Հատուկ ձեռնարկ տղամարդկանց համար. hraparak.am

  • 19-04-2019 18:04:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Քաթարցի սոցիոլոգ Աբդ ալ-Ազիզ ալ-Հազրաջը իր յութուբյան ալիքում հրապարակել է ուղեցույց ձեռնարկ այն մասին, թե ինչպես պետք է մահմեդական տղամարդը ճիշտ ծեծի կնոջը։
 
Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Ձեռնարկը, որը իրենից ներկայացնում է տեսահոլովակ, պատմում են այն մասին, թե մահմեդական տղամարդն իր կնոջը պատժելու համար ինչպես պետք է ճիշտ կերպով, իսլամի տառին համապատասխան, ծեծի կնոջը։ Տեսահոլովակում ճիշտ ծեծելու տեխնիկան ցուցադրվում է մի տղայի վրա։ Ըստ այդ ուղեցույցի, տղամարդը պետք է իր կնոջը ծեծի թեթեւ եւ անցավ, սակայն այնպես, որ կինը զգա ամուսնու ուժը եւ իր կանացիությունը։ Այսպես, ըստ Ղուրանի, Մուհամմեդ մարգարեն արգելել է հարվածել դեմքին։ Տղամարդը չի կարող հարվածել իր կնոջ կամ կանանց դեմքին /դեմքերին/։ Պարտադիր կերպով, մինչեւ ծեծելը պետք է խոսել, բացատրել, խորհուրդ տալ, որպեսզի կինը հասկանա իր սխալը իսկ երբ համառի, նոր այն ժամանակ կարելի է ծեծել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play