Ինչու կառավարությունը չի վճարում Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը․ «Ժողովուրդ»


Ինչու կառավարությունը չի վճարում Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը․ «Ժողովուրդ»

  • 20-04-2019 11:00:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր այդ խնդրի մասին: Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է:
 
Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, եւ այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ: «Կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»: Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձներ են փոխանցվելու արդյոք, Ավագյանն ասաց, որ, ամեն դեպքում, պայմանավորվածությունն այդպիսին է»:
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը