Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է


Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է

  • 20-04-2019 12:02:08   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի տարածքում ապրիլի 20-ին՝ ժամը 11:15-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
 
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
 
Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
 
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
2018 թ. հունիսի 30-ից առ 2019թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն