ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են. ՀԺ
21-04-2019 21:56:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից armtimes.com-ի հետ զրույցում հաստատեցին, որ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։ Նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։
ՀՔԾ-ից նաեւ հայտնեցին, որ նրա արտահաձնումն ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: