Հեղափոխական Հայաստանի ամենախոշոր սկանդալը. ի՞նչ կբացահայտվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հեղափոխական Հայաստանի ամենախոշոր սկանդալը. ի՞նչ կբացահայտվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-04-2019 12:27:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ժամանակավորապես դադարեցվել են Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները:  Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
 
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  խմաբային շահերից ելնելով պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահում, ծառայողական պարտականությունների չկատարում:  Դրանից առաջ Դավիթ Սանասարյանը հանդես էր գալիս որպես կասկածյալ իր ղեկավարած ծառայության երկու աշխատակիցներին վերաբերող քրեական գործի շրջանակներում:  
 
Դավիթ Սանասարյանի մասին այս լուրը միանգամից «փոթորիկ» առաջացրեց ոչ միայն լրատվական դաշտում, այլև հասարակական ու քաղաքական շրջանակներում: 
 
Մեկը մյուսի հետևից ֆեյսբուքյան գրառումների տեսքով իրենց կարծիքն ու դիրքորոշումը հայտնեցին Սանասարյանին ճանաչող քաղաքագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: 
 
Ինքը՝ Դավիթ Սանասարյանը նույն օրը արդեն ֆեյսբուքյան գրառմամբ պնդեց, որ իր դեմն իրականացվողը շինծու է. 
 
«Սիրելիներ ջան
 
Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։
 
Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։
 
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։
 
Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։
 
Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա»
 
Կարծիք հնչեց, որ սա Նոր Հայաստանի առաջին սկանդալն է։ Սակայն պակաս աղմկոտ չէր նաեւ գաղտնալսումների հայտնի պատմությունը, որը հարվածում էր ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարներին, ինչպես նաեւ վարչապետին։
 
Այս նոր սկանդալում հարվածը թեեւ ուղղված է ՊՎԾ կառույցին ի դեմս դրա ղեկավարի, բայց հետեւանքները իր վրա կզգա ամբողջ հեղափոխական իշխանությունը։
 
Իսկ արդյո՞ք այս ամենը դավադրություն է նոր իշխանություններին վարկաբեկելու համար՝ ինչպես ենթադրում են շատերը, ցույց կտա ժամանակը։ 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play