Համալիր ստուգումներ հրետանային զորամասում


Համալիր ստուգումներ հրետանային զորամասում

  • 22-04-2019 15:07:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան: Ստուգվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրների կատարման պատրաստականությունը, անձնակազմի ներդաշնակ գործելու ունակությունները:
 
Անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ և կրակի կառավարման մարզումներ, այդ թվում՝ գիշերային պայմաններում:
Ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և լիարժեք կատարել առաջադրված խնդիրները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն