ՀՀ կառավարական պատվիրակությունը հանդիպել է ԱՀ նախագահի հետ


ՀՀ կառավարական պատվիրակությունը հանդիպել է ԱՀ նախագահի հետ

  • 22-04-2019 15:09:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:
 
Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
 
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն