Քաղաքական լիգայի ներկայացուցիչները հանդիպել են Բեռլինի Հումբոլտի համալսարանի իրավաբանության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ


Քաղաքական լիգայի ներկայացուցիչները հանդիպել են Բեռլինի Հումբոլտի համալսարանի իրավաբանության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ

  • 22-04-2019 15:54:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

    Ապրիլի 19-ին ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ներկայացուցիչները հանդիպեցին Բեռլինի Հումբոլտի համալսարանի  իրավաբանության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ: 
 
   Հանդիպման ընթացքում Գոռ Հովհաննիսյանն անդրադարձավ Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնի համար իր թեկնածության քննարկմանը և քվեարկությանը, Հայաստանում սահմանադրական արդարադատության, իրավաբանական կրթության խնդիրներին, նոր Սահմանադրության ընդունման նպատակահարմարությանը, հայկական իրավունքին, իրավաբանության եվրոպական չափանիշներին:
     Հանդիպման սկզբում, պատասխանելով «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանի հարցին, թե արդյո՞ք խորհրդարանի քվեարկությունը ՔՊ-ի կողմից քաղաքական որոշում էր, Հովհաննիսյանը նշեց, որ այն, այո, քաղաքական էր. «Քաղաքականությունը խանգարեց իր թեկնածության ընդունմանը, սակայն ես որևէ խնդիր չեմ տեսնում իր թեկնածության  մերժման մեջ. խնդիրը ձևն էր և մակարդակը»:  
   Միաժամանակ, Հովհաննիսյանը համոզված է, որ դատավորների նշանակման կարևոր հարցում կուսակցությունները պետք է վեր կանգնեն քաղաքական մոտեցումներից, իսկ ՍԴ դատավորի ընտրությունը պետք է կատարվի՝ հաշվի առնելով թեկնածուի բարձր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական չեզոքությունը: «Ինքնազսպման հարցը շատ կարևոր է: Եթե քաղաքական մեծամասնությունը ՍԴ է ուզում տանել մի թեկնածուի, որը կկատարի իր կամքը, ապա մենք կփորենք անկախ դատական համակարգի գերեզմանը»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ավելացնելով.  «Այսպես մենք երբեք չենք ունենա ունենա օբյեկտիվ և անկախ դատավորներ»: 
 
     Ի պատասխան Ն. Մկրտչյանի մյուս հարցի, թե ինչու՞ էր, այնուամենայնիվ, նա հրաժարվում քաղաքական գնահատական տալ անցյալ ընտրություններին, մարտի 1-ին,  Լիգայի հյուրն ընդգծեց, որ ինքն ընտրական վեճերի հետ կապված գնահատական տալ չի կարող, քանի որ ընտրական վեճերով չի զբաղվել,բացի այդ՝ պետք  ունենա բավարար փաստական ապացույցներ դրա համար: Եվ ամենակարևորը՝ «Իմ դերն ԱԺ-ում բոլորովին այլ էր. որպես մասնավոր իրավաբան ես կարող եմ գնահատական  տալ, բայց որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ ոչ»:  
    «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչ, «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամի ղեկավար Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ հիմա ճիշտ ժամանակն է քաղաքական հայտարարություն անելու. արդյո՞ք Գոռ Հովհաննիսյանը չի պատրաստվում հանդես գալ քաղաքական հայտարարությամբ: Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց, ընդգծելով՝ «Քաղաքականության մեջ շատ քիչ եմ ազնվություն տեսնում»: 
 
    «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանն անդրադարձավ նոր Սահմանադրության ընդունման հարցին՝ որպես նոր իրավահարաբերությունների հաստատման, նոր մեկնարկի սկիզբ: Մայիլյանի և Լիգայի մյուս անդամների առաջարկով  Հովհաննիսյանն անդրադարձավ նոր Սահմանադրության խնդրին, որի շուրջ Լիգայի ներկայացուցիչների և Գոռ Հովհաննիսյանի մոտեցումները տարբեր էին: Հովհաննիսյանը Սահմանադրությունը համարում է իրավական փաստաթուղթ, որը «իհարկե, ունի քաղաքական կոմպոնենտ և այն, ի վերջո, քաղաքական ուժերի համաձայնության արդյունք է, բայց ընդունվելու պահից  քաղաքականությունը պետք է տեղավորվի Սահմանադրության շրջանակներում: Կարևորը ոչ այնքան Սահմանադրության տեքստն է, որքան այն, թե ինչպես է մեկնաբանվում և կիրակվում Սահմանադրությունը: Սահմանադրությունը գիրք է, և շատ բան կախված է նրանից, թե ինչպես են այն կարդում»,-ընդգծեց Գոռ Հովհաննսիյանը: Ըստ նրա՝ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Հայաստանում կարող է շատ բան չփոխվել, եթե Սահմանադրությունը չկիրակվի և ճիշտ չմեկնաբնվի: Նա որպես օրինակ բերեց Երևանի երթևեկությունը, որն անընդհատ խախտվում է. այդպես էլ Սահմանադրությունն է, որ կարող է խախտվել:
 
     «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչներից  անհատ ձեռներեց Արմեն Սիմոնյանը Հովհաննիսյանին հարց ուղղեց ՀՀ-ում ՍԴ դերի բարձրացման ուղիների և լուծումների մասին: Ի պատասխան Գոռ Հովհաննիսյանը նկատեց, որ որ լուծումներ կան, սակայն հարցն այն է, թե «մենք որքա՞ն ժամանակ ունենք դրա համար»: Ըստ նրա՝ ամենակարճ  ճանապարհն  այն է, որ որ մեր «ՍԴ անդամները հրաշքով դառնան լավ իրավաբաններ և չեզոք դատավորներ:  Ես երկար տարիներ քննադատել եմ ՍԴ մի շարք որոշումներ, բայց հիմա չեմ կարողանա անհրաժեշտ չափով օգտակար լինել սահմանադրական արդարադատությանը»,-ավելացրեց բանախոսը:
 
    Հանդիպման ընթացքում Գերմանիայի մի շարք համալսարանների դոցենտ, իրավաբանական գիտ. դոկտոր Գոռ Հովհաննսիյանն անդրադարձավ նաև հայկական իրավունքին, նշելով, որ այն շարունակում է պահպանել խորհրդային իրավամտածողությունը, մինչդեռ ժամանակակից աշխարհը շատ առաջ է անցել:  Նա օրինակ բերեց ՀՀ այսօրվա քրեական իրավունքը, նշելով, այդ իրավունքը, օրինակ, Գերմանիայում գործել է 1900-ական թվականներին: 
 
    Հանդիպման  ավարտին Գոռ Հովհաննիսյանը ներկայացրեց իր ծրագրերը. նա կվերադառնա Գերմանիա՝ շարունակելով իր գիտական և դասախոսական գործունեությունն այնտեղ: Այժմ հայերեն դասագիրք է գրում ընդհանուր իրավաբանության մասին և մտածում է, թե էլ ինչո՞վ կարող է օգտակար լինել  հայկական իրավունքի զարգացմանը:
 
   Երկժամյա հանդպման ընթացքում Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց      «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչների այլ հարցերի ևս և անդրադարձավ նրանց դիտարկումներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play