Նախարարի տեղակալ Խաչիկյանը մասնակցել է «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը


Նախարարի տեղակալ Խաչիկյանը մասնակցել է «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը

  • 22-04-2019 16:06:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով սեմինար-քննարկում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար: 
Փոխնախարար Խաչիկյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ուսանողներին նման նախաձեռնության համար և ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, հանդիսանալով համեմատաբար նոր ձևավորված մարմին, իր գործունեությամբ բազմաոլորտային ազդեցություն ունի: Փոխնախարարն անձնական տվյալների պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցում կարևորել է թե´ գործնական, թե´ ակադեմիական լուծումների անհրաժեշտությունը և այդ համատեքստում բարձր է գնահատել ուսանողների նախաձեռնությունն ուղղված ոլորտի գործնական հիմնախնդիրների քննարկմանը՝ հորդորելով ակտիվ քննարկում ծավալել և բարձրացնել ոլորտային բոլոր հետաքրքրող հարցերը:
 
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն իր հերթին նշել է, որ անձնական տվյալների պաշտպանության հարցում դեռևս խնդիր է շարունակում մնալ իրազեկվածության պակասը, ինչի շրջանակներում էլ ուղիղ հարցադրմամբ փորձել է ստուգել ուսանողների տեղեկացվածությունն առ այն, թե ինչը կարող է հանդիսանալ անձնական տվյալ:
Այնուհետև, հաջորդել է ակտիվ քննարկում ուսանողների և Գործակալության պետի միջև:  
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն