ՀՀ-ն պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀՀ-ն պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-04-2019 16:30:36   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ-ն պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից: 
 
Այս մասին ապրիլի 22-ին ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝  տնտեսական հեղափոխություն ասելով՝ իրենք նկատի ունեն մի քանի շեշտադրումներ  արդյունքի և մեթոդի առումով: 
 
«Մենք արդեն հայտարարել ենք, որ ՀՀ տնտեսության տեսլականը հետևյալն է՝ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի և տեխնոլոգիաները պետք է դառնան շարժիչ ուժ: 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի, ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական, կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերության ոլորտում:
 
Երբ ասում ենք, որ տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության շարժիչ ուժը, նկատի ենք ունենում ինչպես ընդունված է ասել՝ փափուկ կամ soft տեխնոլոգիան, այնպես էլ՝ ավելի առարկայական, շոշափելի կամ, ինչպես ընդունված է ասել՝ hard տեխնոլոգիաները: Հենց այս տրամաբանության մեջ պետք է կառուցենք ապագա տնտեսական հեղափոխության մասին մեր պատկերացումները»,- պարզաբանեց վարչապետը: 
 
Վերջինիս խոսքերով՝ իրենք Հայաստանը պատկերացնում են որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր: 
 
Ն. Փաշինյանի կարծիքով՝ իրենց պատկերացումներն իրականություն դարձնելու համար պետք է բարեփոխվի կրթության ոլորտը, իսկ բարեփոխումների հիմնական իմաստը լինի այն, որ կրթական համակարգն ապահովվի ուսանողների բարձր որակավորումը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play