«Ուզում ենք, որ բոլոր հին թալանչիները հեռանան». Արցախում իշխանափոխության պահանջ կա. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22-04-2019 16:59:35 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի մեր հայրենակիցները հոգնել են գործող իշխանությունների վարած քաղաքականությունից և համակարգային փոփոխություններ են ակնկալում:
Արցախում անցկացրած մեր հարցախույզի ժամանակ նրանք նշեցին, որ արցախցիների սոցիալական վիճակը մտահոգիչ է և դրա հիմնական մեղավորը գործող իշխանությունն է: Արցախցիները ցանկանում են ունենալ իրենց խոսքով՝ արդար ժողովրդի կողքին կանգնած իշխանություն: «Գողականներ և օլիգարխներ չպետք է լինեն,որ բիզնեսը իրենց ձեռքում պահեն:
Ինչպես որ Հայաստանում է եղել առաջ, նույնն էլ այստեղ է, մարդիկ աղբից հաց են ճարում, որ ուտեն»,-նշում են արցախցիները: Նրանք նշում են. «Իշխանափոխություն եթե չպահանջենք էլ ինքնըստինքյան լինելու է, արդեն դանակը հասել է ոսկորին: Իրենք դա զգալու են և որպեսզի խայտառակ չլինեն կամաց-կամաց պաշտոնազուրկ են դառնալու, իրենց հարստությունը վայելեն»,-փաստում են արցախցիները: Մանրամասները՝ տեսանյութում: