Սարավանի լեռնանցքում գետնաբուք է


Սարավանի լեռնանցքում գետնաբուք է

  • 22-04-2019 17:45:18   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
 
Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:
 
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:
 
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն