Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-04-2019 18:01:50   | Հայաստան  |  Հասարակություն



Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 06:00-ից մինչև 24:00-ն մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպք Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի  ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play