Քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները


Քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները

  • 23-04-2019 11:15:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: 
 
Գեորգի Ավետիսյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերն ու ջուրը:
 
ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացրել է, որ Տեսչական մարմինը պատրաստ է տնտեսվարողների հետ համատեղ հասկանալ ոլորտի հիմնախնդիրները և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
 
Ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմուշներ վերցնել ձկան կերից՝ հակաբիոտիկների և հորմոնների անուղղակի օգտագործումից խուսափելու համար: 
 
 
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն