Եթե տեղական ավիափոխադրողների համար պայմաններ ենք ստեղծում, ապա դրանք պետք է հավասար լինեն բոլորի համար. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե տեղական ավիափոխադրողների համար պայմաններ ենք ստեղծում, ապա դրանք պետք է հավասար լինեն բոլորի համար. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-04-2019 12:44:26   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում տեղական ավիափոխադրողներ ունենալը, սակայն միաժամանակ նկատում, որ դա չի նշանակում, թե պետք է նախկինի պես վերցնեն ու ինչ-որ մի ընկերության շնորհեն այդպիսի կարգավիճակ: 
 
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին կապված ազգային ավիափոխադրող չունենալու և դրանից բխող խնդիրների հետ՝ վարչապետը տեղեկացրեց, որ ներկայումս ակտիվ քննարկումների մեջ են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած «Կորպորասիոն Արմենիա» ընկերության հետ և փորձում են հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ կան: 
 
«Երկրորդ ուղղությունը հետևյալն է, որ մենք հիմա ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է «Բաց երկնքի քաղաքականությունը» և փորձում ենք հասկանալ, թե ինչքանով է այդ որոշումը համապատասխանում այսօրվա մեր պահանջներին, ապագայի մեր կարիքներին: Փորձում ենք նաև լրջորեն վերլուծել, թե որքանով են մեր այլ գործընկերների հետ ունեցած հարաբերությունները համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշներին»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ նկատելով, որ կան կարծիքներ, որ Հայաստանի պետական և ազագային շահերը բավարար չափով հաշվի առնված և պաշտպանված չեն: 
 
Վարչապետը պնդեց, որ եթե տեղական ավիափոխադրողների համար պայմաններ են ստեղծում, ապա դրանք պետք է հավասար լինեն բոլորի համար: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն