Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է


Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

  • 23-04-2019 13:30:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։ 
 
Ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն