2015-ի Համահայկական հռչակագիրը բանաձևել է համահայկական օրակարգի նախադրույթներն ու սկզբունքները. Շահան Գանտահարյան


2015-ի Համահայկական հռչակագիրը բանաձևել է համահայկական օրակարգի նախադրույթներն ու սկզբունքները. Շահան Գանտահարյան

  • 23-04-2019 14:02:05   | Լիբանան  |  Հարցազրույցներ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված համահայկական հռչակագրի հիմնադրույթներն ուղենշային են հայության համախմբված աշխատանքների համար. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
 
Ըստ նրա` ապրիլի 24-ի միջոցառումների ընթացքում մեր ներքին, թե արտաքին ուղերձների առանցքը պետք է լինեն Համահայկական հռչակագրի հիմնադրույթները։ «Դա եզակի փաստաթուղթ է, որը կայացել է ՀՀ-ի, Արցախի եւ կազմակերպ Սփյուռքի ներկայացուցիչների համաձայնությամբ։ Այնտեղ կան ե՛ւ իրավադրույթներ, ե՛ւ ազգային առումով հանրահռչակված գաղափարական-քաղաքական սկզբունքներ, որոնք ուղենշային են համակարգված հետագա աշխատանքների համար»,- ասաց Գանտահարյանը:
 
Նրա խոսքով` հռչակագիրը չի վերաբերում միայն Ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ հայկական կողմի իրականացնելիք քարոզչա-քաղաքական աշխատանքներին։ «Թե՛ հատուցմանը, թե՛ հայ-թուրքական հարաբերություններին, թե՛ Արցախի միջազգային ճանաչմանը եւ հայոց պետականության հզորացմանը վերաբերող առանցքային կետեր են ներառված այնտեղ: Այն, ըստ էության, բանաձեւել է համահայկական օրակարգի նախադրույթներն ու սկզբունքները։ Համահայկական օրակարգ, որն իբրեւ անհրաժեշտություն բարձրաձայնվեց նաեւ վարչապետի կողմից»,- հավելեց Շահան Գանտահարյանը:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play