Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու. Գոհար Աբաջյան


Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու. Գոհար Աբաջյան

  • 23-04-2019 15:19:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
2018 թվականի ապրիլի 23-ին՝ նույն այս օրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, իսկ ՀՀ քաղաքացին օրեր տևած համառ պայքարից հետո տոնեց «Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա» հեղափոխության հաղթանակը: 
 
Այդ օրերի իրադարձություններից ուղիղ մեկ տարի անց մարդկանց հիշողությունները դեռ թարմ են: Ֆեյսբուքյան հարթակում այսօր շատերն են գրառումներ կատարել ու կատարում իրենց հետ տեղի ունեցած միջադեպերի մասին: 
 
Մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին՝ Գոհար Աբաջյանն իր էջում գրել է. 
 
«Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու... կամ նստելու...
 
2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի Արարատը որտեղ է:
 
Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ` նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:
 
Հայրենիք կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:
 
Alenը իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս մաս քաղաքացիներին տանել Հրապարակ: Hayk-ը, Surenը, ես խումբ խումբ համոզում էինք, որ պետք է գնալ Հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին.. միգուցե նաև Նիկոլը:
 
Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանու՞մ ես աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:
 
Հրապարակում Lenaն կարդաց Նիկոլի ուղերձը: Rubenի, Սուրենի, Eduardի ելույթները ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Annaի ելույթը դրեց վերջակետը:
 
Վերադարձա տուն: Դեռ ոչինչի չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Vahanի գրառումը. «Բարի գիշեր Ար..»:
 
Արցունքները գնացին:
 
Հաղթելու ենք»: 
Նոյյան տապան  -   Հասարակություն