Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի


Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի

  • 23-04-2019 18:20:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ:
 
Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու տունկ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 50-ի:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ խորհրդարանի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնումը խորհրդանշական բնույթ ունի եւ հավաստումն է երկու երկրների ժողովուրդների միջեւ առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել. տարբեր ազգերին բնորոշող ծառատեսակներով է հարստանում այգին եւ հետաքրքիր զբոսավայր դառնում քաղաքացիների համար:
 
Ազգային ժողովի շենքի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը, ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել, որ այգին հասանելի է բոլորի համար:
 
Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ խորհրդարանի հիմնական մասնաշենքի հետնամասում Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ տնկված կեչիներն այսօր էլ գեղեցկացնում են այգին: Նրա տեղեկացմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում հիմնել կեչու ծառուղիներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play