Սովորեք ապրել աշխատավարձով, Հակոբ Կոսյանը իր տղայի կալանքի համար չի վճարելու. Արտակ Գալստյան


Սովորեք ապրել աշխատավարձով, Հակոբ Կոսյանը իր տղայի կալանքի համար չի վճարելու. Արտակ Գալստյան

  • 24-04-2019 12:31:42   | Հայաստան  |  Իրավունք

Ի՞նչից է վախեցած Վահագն Մուրադյանը և տուժողի պաշտպանը:
 
Երեկ ստանձնեցինք Նուբարաշենի խճուղու սպանության գործով մեղադրյալ Խաչիկ Կոսյանի պաշտպանությունը:
Սուսաննա Սարգսյանը մեծ աղմուկով ներգրավվեց որպես պաշտպան:
 
Սուսաննա Սարգսյանի գործով ներգրավմանը կատաղի դեմ էին երկու մեղադրող դատախազները,տուժողի ներկայացուցիչը և նրա պաշտպան՝ Ինեսա Պետրոսյանը:
Ակնհայտ էր,որ քառյակը նախօրոք պատրաստվել էր,ելույթներում հստակ երևում էր դերաբաշխումը,տեքստից մեկ երկու անգամ շեղվեց տուժողի իրավահաջորդը,բայց Ինեսա Պետրոսյանը հուշելով մի կերպ ավարտին հասցրեց նաև նրա ելույթը:
Ընդհարապես կատարվածը դատական պրակտիկայում արտառոց էր,դեռ երբեք նման բան չէր եղել,որ երկու մեղադրող դատախազները,տուժողի իրավահաջորդը և նրա պաշտպանը այդ աստիճանի պայքար տանեին,որ մեղադրյալը իր ընտրած պաշտպանը չունենա:Հստակ էր,որ մնան վարքագիծը համաձայնեցբած էր մեղադրանքը պաշտպանող Գլխավոր Դատախազության ՀԿԳ Վարչության պետ՝ տխրահռչակ Վահագն Մուրադյանի հետ:
Առավել տարօրինակ էր պատճառաբանություն, երկու մեղադրող դատախազները,տուժողի իրավահաջորդը և նրա պաշտպանը բառացի հայտարարում էին,որ իրենք տեղյակ են,որ Սուսաննա Սարգսյանը ունի բացասական վերաբերմունք մեղադրյալ Խաչիկ Կոսյանի նկատմամբ և չի կարող նրան արդյունավետ պաշտպանել:
Ի՞նչպիսի հոգատարություն մեղադրողների կողմից մեղադրյալի նկատմամբ,հետո էլ ասում են երկրում բան չի փոխվել:
Քանի որ ,ընտիր ճանաչում եմ Գլխավոր Դատախազության ՀԿԳ Վարչության պետ՝ տխրահռչակ Վահագն Մուրադյանին ,գիտեմ նրա գործելավոճը,ավելին հենց նրա ցուցումով էր
 
-Հաստատվել ապօրինի մեղադրանքս 
-հովանավորվել ՀՔԾ քննիչների ինձանից կաշառք շորթելու գործնթացը,
- հետագայում պարտակվել ՀՔԾ քննիչների հանցագործությունը
Ստիպված անքուն գիշեր անցկացրեցի և կրկին թերթեցի Խաչիկ Կոսյանի քրեական գործը:
Ասեմ ձեզ,գործով Կոսյանի դրվագը,այդ դրվագով կատարված քննությունը,աբսուրդի հասնող,բանականության մեջ չտեղավորվող ՀՔԾ քննիչների եզրահանգումները ինձ հիշեցրին իմ գործը:
Հիշեցնեմ որ Խաչիկ Կոսյանի գործը հարուցվել,մեղադրական եզրակացությունը հաստատվել և դատարան է ուղարկվել Սերժի իշխանության ժամանակ,ՀՔԾ նախկին պետ ,մարդկային արժեքներից և բարոյականությունից զուրկ Վահրամ Շահինյանի թեթև ձեռքով,իսկ ամենակարևորը Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լևոն Սարգսյանի քավորությամբ:
 
Տեսնելով գործում այս վիժվածքների նյութական հետքերը և ձեռագիրը սկսեցի փնտրել դրանց գործունեության հիմնական շարժառիթը՝ փողը,կաշառքը և գտա:
Գտա մի փաստաթուղթ,որով տուժողի իրավահաջորդը պահանջում է մեղադրյալից,ոչ ավել,ոչ պակաս 30 000 000 ՀՀ դրամ:
Ամեն ինչ ընկավ իր տեղը,բայց անհասկանալի մնաց հետևյալը,դատախազության հուսահատ ճիգերը որ մենք չներգրավվենք գործով,որպես Կոսյանի շահերի պաշտպաններ Սուսաննան որպես փաստաբան,ես որպես իրավապաշտպան:
Լավ Սերժի ժամանակ դեռ Վահագն Մուրադյանը կարար կանխատեսեր,որ Խաչիկ Կոսյանի հայրը՝ Հակոբ Քոսյանը չի դիմանա իր տղայի երկարատև կալանքին և կվճարի,բայց հի՞մա,Նոր Հայաստանու՞մ նման բան մտածելը դաունիզմ է:
Ամփոփեմ կաշառակեր վիժվածքների համար ցավալի լուրով
Գործը ուսումնասիրել ենք մանրակրկիտ,Խաչիկ Կոսյանի մեղքը հիմնավորող գեթ մեկ ապացույց չկա,ընդհակառակը առկա է քննչական խմբի կողմից առերևույթ կատարված մի շարք հանցագործություններ և այդ մասով արդեն իսկ ԱԱԾ ում գործ է քննվում:
Վահագն Մուրադյանին՝ Խաչիկ Կոսյանը արդարացվելու է,քանի որ անմեղ է:
Նրա հայրը՝ Հակոբ Կոսյանը ոչ մի լումա չի վճարելու,հույսեր չունենաք,սովորեք ապրել աշխատավարձով,սա նոր Հայաստանն է,Վարչապետի համբերությունն էլ անսահման չէ:
Սուսաննա Սարգսյանը արդեն ներգրավվել է գործում:
Բոլոր մեղավորները ուշ թե շուտ պատժվելու են:
 
Շնորհակալ ենք դատավոր Աննա Դանիբեկյանին,որ չտրվեց Վահագն Մուրադյանի վարչության դատախազների սադրանքներին և Սուսաննա Սարգսյանին վարույթից չհեռացրեց:
 
Նոյյան տապան  -   Իրավունք