Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերենով. Կանդելակիի գրառումը՝ Ցեղասպանության մասին


Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերենով. Կանդելակիի գրառումը՝ Ցեղասպանության մասին

  • 24-04-2019 14:59:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
socialmedia.am Վրացի հայտնի հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելիակին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին՝ խոստովանելով, որ այսօր սգում է բոլոր նրանց հետ, ովքեր այունակից են Հայոց ցեղասպանության զոհերին։
 
«Ես կիսով հայ եմ։ Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերենով, եւ ցավակցության խոսքերն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի սգին միանալու ժեստ չեն։ Դա նաեւ իմ անձնական ցավն է»,- գրել է Կանդելակին:
 
Ըստ Թինայի՝ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարեւորագույն քայլ է, որը կօգնի թույլ չտալ այսպիսի իրադարձությունների կրկնությունը:
 
«Պատմությունը աներեւակայելի դաժանության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք, կարեւոր է, արդարացի գնահատական են ստանում ոչ միայն անմեղ տուժած մարդկանց սերունդների կողմից։ Այսօր ես սգում եմ հարազատների, ազգականների, ընկերների եւ բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ, որ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարեւորագույն քայլ է, որը կօգնի թույլ չտալ այսպիսի իրադարձությունների կրկնությունը»,- գրել է հաղորդավարուհին։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play