Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան այդ ոճրագործության պատասխանը տա. Գագիկ Ծառուկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24-04-2019 16:35:40 | Հայաստան | Հասարակություն
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ այսօր՝ ապրիլի 24-ին, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշել է, որ կարճ ժամանակ է մնացել, որպեսզի Թուրքիան կատարած ոճրագործության պատասխանը տա ամբողջ աշխարհի առաջ:
Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն իշխանության, այլև ամբողջ հանրության և սփյուռքահայության պատվի խնդիրն է: