Իմ համար զարմանալի է, որ 100 տարի առաջ հայ ազգը չբռունցքվեց և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. Դավիթ Սանասարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իմ համար զարմանալի է, որ 100 տարի առաջ հայ ազգը չբռունցքվեց և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. Դավիթ Սանասարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-04-2019 19:03:15   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Իմ համար զարմանալի է, որ 100 տարի առաջ հայ ազգը չբռունցքվեց և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք իր՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի,(այս պահին լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են) համար զարմանալի էր նոր իրավիճակում քրեական գործի հարուցումը, նշեց Դավիթ Սանասարյանը: 
 
Ըստ նրա՝ նախաքննության ավարտվելու պես կհրավիրի լրագրողներին և կտա բոլոր հուզող հարցերի պատասխանը: 
 
Դ. Սանասարյանի վստահեցմամբ՝ ՀՀ-ն դառնալու է շատ ուժեղ, և բոլորը երկրները ՀՀ-ի հետ ոտք են գցելու հավասարը հավասարի հետ: 
 
Անդրադառնալով իր հետագա քայլերին՝ Ծիծեռնակաբերդ այցելած Սանասարյանն ընդգծեց, որ շարունակելու է ապրել Հայաստանում և երբևէ չի էլ մտածել այլ երկրներում սեփական հանգիստը գտնելու մասին: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play