«Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ». Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ վերապրածներին


«Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ». Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ վերապրածներին

  • 25-04-2019 09:56:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Կորսված մանկություն, ցավալի հիշողություններ, բայց ուժեղ կամք, որն էլ ստիպեց շարունակել ապրել, արարել ու սերունդներ տալ: 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանի և 111-ամյա Մարի Կիրակոսյանի հիշողությունում 1915թ. ապրիլն անջնջելի հետք է թողել: Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 
 
Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ. Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորում է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը: 
Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերեցին Հայաստան: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play