Միսլատայում տեղակայված ԿԵՆԱՑ ԽԱՉ հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 104_րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել


Միսլատայում տեղակայված ԿԵՆԱՑ ԽԱՉ հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 104_րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել

  • 25-04-2019 11:42:14   | Իսպանիա  |  Հասարակություն

 
Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 104_րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Միսլատայում տեղակայված ԿԵՆԱՑ ԽԱՉ հուշարձանի մոտ, որտեղ հավաքված ավելի քան 100 հայեր և իսպանացիներ ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին Եղեռնի զոհերի հիշատակը։ 
 
Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները՝ Խայմե Բրոնչուդի գլխավորությամբ, ԿՈՆՏԻԳՈ կուսակցության և մի շարք կազմակերպությունների  անդամներ։
 
Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ, որից հետո խոսք առավ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով շնորհակալություն հայտնեց Բուրգոսի կառավարությանը, որը բոլորովին վերջերս պաշտոնապես ճանաչոց Հայոց ցեղասպանությունը՝ լրացնելով այն 34 քաղաքների շարքը, որոնք արդեն իսկ ճանաչել են այն։ 
 
Այնուհետև խոսք առավ Խայմե Բրոնչուդը, ով հորդորեց Իսպանիայի և Վալենսիայի կառավարություններին ճանաչել ցեղասպանությունը և դատապարտել մարդկության դեմ այդ ծանր հանցագործությունը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play