Նարեկ Դուրյանը ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հանդիսատեսին է ներկայացնելու նոր՝ «Սիրո մենյու» մոնո կատակերգությունը


Նարեկ Դուրյանը ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հանդիսատեսին է ներկայացնելու նոր՝ «Սիրո մենյու» մոնո կատակերգությունը

  • 26-04-2019 14:01:05   | Հայաստան  |  Մշակույթ

 
Ապրիլի 26-ին սիրված դերասան Նարեկ Դուրյանը տոնում է ծննդյան 60-ամյակը: 
 
Նշանակալից հոբելյանի առթիվ դերասանը հերթական անակնկալն է պատրաստել իր հավատարիմ հանդիսատեսի համար: 
 
Ապրիլի 26-ին ժամը 19:00 -ին «Բոհեմ» թատրոնում կկայանա «Սիրո մենյու» մոնո կատակերգության պրեմիերան՝ նվիրված Նարեկ Դուրյանի 60-ամյակին: 
 
Արդեն ավանդույթ է դարձել, երբ դերասանն իր նշանակալից հոբելյանների առթիվ հանդիսատեսին նոր ներկայացում է մատուցում: 
 
Հիշեցենենք, որ Նարեկ Դուրյանի 50-ամյակի կապակցությամբ հանդիսատեսի դատին են ներկայացվել «Սե լա վի», իսկ 55-ամյակին՝ «Կոմա Նոստրա» ներկայացումները: 
 
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության խմբագրակազմը շնորհավորում է սիրված դերասանին՝ մաղթելով վերջինիս առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play