Մենք՝ աշխատակիցներով հույս ունենք, որ պարոն Սանասարյանը հետ կվերադառնա և կղեկավարի կառույցը. ՊՎԾ տեղակալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մենք՝ աշխատակիցներով հույս ունենք, որ պարոն Սանասարյանը հետ կվերադառնա և կղեկավարի կառույցը. ՊՎԾ տեղակալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-04-2019 15:46:13   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մենք՝ աշխատակիցներով հույս ունենք, որ պարոն Սանասարյանը հետ կվերադառնա և կղեկավարի կառույցը: 
 
Այս մասին լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվում է զբաղեցնել Պետական վերահսոկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնը, ի պատասխան նշեց ՊՎԾ պետի տեղակալ  Արգիշտի Քարամյանը: 
 
Ըստ նրա՝ ծանոթ չէ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերին, սակայն գտնում է, որ վերջինս բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած, արդար և անաչառ մարդ է: 
 
Ա. Քարամյանի խոսքերով, եթե վարչապետը որոշի, այնուամենայնիվ, իրեն նշանակել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում, ապա այդպես էլ կլինի:  
 
Լրագրողի մյուս հարցին, թե արդյոք ինքը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է, ՊՎԾ տեղակալը նշեց. 
 
«Ինքս փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն որևէ քավոր-սանիկակական կապ չկա, եթե նման հարաբերություններ ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի։ Ես աշխատել եմ Ոստիկանությունում՝ Քննչական կոմիտեում, Դատախազության տարբեր մարմիններում, և շփումը Վլադիմիր Գասպարյանի հետ այդ մակարդակում է եղել»: 
 
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ բիզնես չունեցող և միայն պետական աշխատավարձով ապրող պաշտոնյան 32 մլն դրամ և 46 հազար դոլար է հայտարարագրել, որտեղից այդ գումարները, ինչին ի պատասխան Ա. Քարամյանը կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով. 
 
«Կարծում եմ՝ զուտ էթիկայի տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը։ Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ կոռուպցիայի մեջ չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել, կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն