Ռուսաստանը կարտահանձնի Միհրան Պողոսյանին. «Հրապարակ»


Ռուսաստանը կարտահանձնի Միհրան Պողոսյանին. «Հրապարակ»

  • 25-04-2019 16:35:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ». «Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ քաղաքական ապաստան չի կարող տրամադրել, քանի որ տվյալ անձը հանդիսանում է մեղադրյալ, ավելին՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ նման գործընթացների դեպքում վարույթ էլ չի իրականացվում, իրենք մերժում են վարույթի իրականացումը, մերժում են ապաստան տրամադրելու հայտի քննարկումը։ Կստանան պատասխան, որ իր հայտը չի կարող քննարկվել իմ կողմից բերված պատճառաբանությամբ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելուն։
 
Հարցին, թե Միհրան Պողոսյանը կամ նրա պաշտպանները չգիտեի՞ն ՌԴ օրենսդրությունը՝ դիմելուց առաջ, պատասխանեց․ «Գրեթե բոլոր հանձնման ենթարկվող անձինք, որպես կանոն, դիմում են այդ քայլին՝ զուտ ժամանակ շահելու համար, բայց ՌԴ-ի օրենքի պայմաններում դա օգուտ չի տալիս»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը ռուսական կողմին է փոխանցել Պողոսյանի արտահանձնման փաստաթղթերը: Ռուսական դատարանը որոշել է 40 օրով կալանավորել Պողոսյանին:
 
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանն ապրիլի 15-ին որոշում է կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։
 
 
Աննա Պապիկյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play