ՔԿՀ-ներում մենք որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս և որևէ խուց չկա այլևս, որը չի խուզարկվում. Արտակ Զեյնալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՔԿՀ-ներում մենք որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս և որևէ խուց չկա այլևս, որը չի խուզարկվում. Արտակ Զեյնալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-04-2019 17:25:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՔԿՀ-ներում մենք որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս և որևէ խուց չկա այլևս, որը չի խուզարկվում: 
 
Այս մասին ապրիլի 25-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արատակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդմանը, ըստ որի՝ բացահայտվել է քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:
 
Ըստ նրա՝ ԱԱԾ խուզարկությունը տեղի է ունեցել  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որի պետը հրաժարականի դիմում է գրել, իսկ ինքը պատրաստվում է այն բավարարել: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն