Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ


Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

  • 25-04-2019 18:50:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ: 
 
 
«Խորը վշտով տեղեկացա, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեր գործընկեր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: Լրագրողական համայնքը կորցրեց պրոֆեսիոնալ խմբագրի, լավ ընկերոջ և քաղաքացու:
 
Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Տիգրան Ֆարմանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»,-ասված է հեռագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play