Կարդիականացվի պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը


Կարդիականացվի պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը

  • 25-04-2019 19:07:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը արդիականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, նախատեսվում է պետական գույքի հաշվառման համակարգն արդիականացել՝ հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին։
 
Համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը: Այն կդառնա ավելի մատչելի և դինամիկ: Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռնի հաշվառման օբյեկտների վերաբերյալ ստանալ նաև պատկերային տեղեկություններ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ աշխատանքային քննարկումներ են սկվսել շահագրգիռ գերատեսչությունների հետ մեկ այլ կարգ մշակելու համար, որը  կառանձնացնի պետական սեփականության այն գույքային միավորումները, որոնք առավել հրապուրիչ են, ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն