Բազմաբերդը յուրովի է նշել Մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի 150 ամյակը


Բազմաբերդը յուրովի է նշել Մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի 150 ամյակը

  • 02-05-2019 16:30:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ներքին Բազմաբերդի Մշակույթի տան դահլիճը թումանյանական շնչով էր լեցուն:
 
Մեծ լոռեցու 150 ամյակին նվիրված՝ Մշակույթի տան «Խուճուճիկ» տիկնիկային թատերախումբը բեմականացրեց «Անխելք մարդը» հեքիաթ-ներկայացումը: Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը սիրով ընդունեց այն. թատերախմբի սաները ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառումը հաջողեցնելու համար:
 
«Խուճուճիկ» թատերախումբը կարճ կենսագրություն ունի: Գործում է բացառապես Մշակույթի տան նվիրյալների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հաղթահարելով նյութական դժվարությունները՝ շարունակում է ստեղծագործել ու մշակութային կյանքն աշխույժ պահել համայնքում: 
 
Տիկնիկավար Ռուզաննա Գրիգորյանի խոսքերով՝ «Անխելք մարդը» հեքիաթ-ներկայացման  տիկնիկներն օգտագործվել են իրենց՝ ոչ այնքան հարուստ արխիվից, որը ձեռք է բերվել World Vision կազմակերպության աջակցությամբ տարիներ առաջ, իսկ մի քանիսն էլ վերջերս են նվեր ստացել Հայաստանի տիկնիկային գործիչների միության կողմից:
 
Բեմի դեկորացիան պատրաստել է ստեղծագործական անձնակազմը: Թատերախումբն աջակցության կարիք ունի նոր տիկնիկներ ձեռք բերելու հարցում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play