«Սարի Թեյ»-ն արդեն ԱՄՆ-ում


«Սարի Թեյ»-ն արդեն ԱՄՆ-ում

  • 07-05-2019 16:52:52   | ԱՄՆ  |  Տնտեսություն

 
Հայկական արտադրության բուսական թեյերի շուկայում «Սարի Թեյ» ապրանքանիշն առանձնանում է հետաքրքիր և որակյալ տեսականիով, վայելում հաճախորդների սերն ու վստահությունը:
 
«Սարի Թեյ»-ի բոլոր բուսական թեյերն ունեն  եվրոպական օրգանական սերտիֆիկատ, արտահանվում են Գերմանիա և Ռուսաստան, վաճառվում մասնագիտացված ցանցերում, իսկ այժմ արդեն սկսել են վաճառվել ԱՄՆ-ում:
 
Հայկական սարերի բացառիկ որակի ուրցով, դաղձով, սրոհունդով, նռնենու ծաղիկներով և այլ խոտաբույսերով թեյերն արդեն հասանելի են ԱՄՆ հայաշատ քաղաքներում՝ Գլենդելում, Հոլիվուդում, Բրբանքում: Առաջիկա օրերին «ՋՈՆՍ» սուպերմարկետների ցանցում ևս հնարավոր կլինի ձեռք բերել օր-օրի ավելի մեծ պահանջարկ վայելող որակյալ բուսական թեյերը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն