Խոսքից էլ զորեղ. Լսողական հաշմանդամություն ունեցող երեխաները բացառիկ համերգ են տվել


Խոսքից էլ զորեղ. Լսողական հաշմանդամություն ունեցող երեխաները բացառիկ համերգ են տվել

  • 13-05-2019 14:49:06   | Հայաստան  |  Մշակույթ

 
Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ կրթահամալիրի սաներն ու շրջանավարտները ելույթ ունեցան Տավուշի մարզպետարանի դահլիճում:
 
«Ես է՛լ եմ զինվոր» խորագրով մշակութային միջոցառմանը, որին մասնակցում էին նաև՝ Տավուշի թեմի մանկապատանեկաներգչախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի սաները, ներկայացվեցին մնջախաղային բեմադրություններ, երգ, պար, հումոր:
 
Նախաձեռնության և գաղափարի հեղինակը Թովմաս ուրարակիր Առաքելյանն է: Նա պատմում է, որ երբ Տավուշի թեմի երիտասարդները Սբ. Հարության տոնին նվիրված տեսանյութ էինպատրաստում, Կիրանց գյուղում ծանոթանում են լսողական հաշմանդամություն ունեցող 12-ամյա Արմանին, որը ժեստերիլեզվով ավետում է՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Տեսանյութիհրապարակումից հետո Արմանի մասին զրույցները վատ լսող անձանց և ժեստերի լեզվի հանդեպ մեծ հետաքրքրություն ենառաջացնում: Եվ որոշվում է Տավուշում կազմակերպել լսողական խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ եզակի միջոցառում:
 
Համերգն ավարտվեց ժեստերի լեզվով թարգմանված Տերունականաղոթքով:
 
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատեպիսկոպոս Գալստանյանն օրհնեց հյուրերին, խոսելով մարդու կատարելության և նրա հնարավորությունների անսահմանության մասին:
 
«Ամեն ելույթից հետո հուզմունքս ավելանում էր: Ուրախություն էրպարգևում այն, որ մեր երեխաները վկայում են մարդուկատարելության մասին: Բացարձակ չկար որևէ բանի պակասի, խախտումի կամ խղճահարության զգացում ո՛չ իմ մեջ, ո՛չ էլ, վստահ եմ՝ դահլիճում: Եվ եթե որևէ մեկն ունենա այդ զգացումըմեր երեխաների հանդեպ, ուրեմն նա անարգանք ունի Աստծոստեղծագործության՝ մարդու հանդեպ»,- ասաց թեմի առաջնորդը:
 
Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաները Տավուշում նաև պատարագի են մասնակցել, այն մատուցելով ժեստերի լեզվով, Հաղարծնավանքում էլ մասնակցել գաթա թխելու արարողության:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play