Շուրջ 350 դպրոցականներ ծանոթացել են ԱՐՄԵՆԱԼ գործարանի աշխատանքներին


Շուրջ 350 դպրոցականներ ծանոթացել են ԱՐՄԵՆԱԼ գործարանի աշխատանքներին

  • 21-05-2019 11:59:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Շուրջ 350 դպրոցականներ ծանոթացան ԱՐՄԵՆԱԼ գործարանի աշխատանքներին ՌՈՒՍԱԼ-ի մասնագիտական կողմնորոշման ավարտված ծրագրի շրջանակներում: Ուսումնական տարվա ընթացքում անցկացվեցին դպրոցականների համար շրջայցեր, ցուցադրություններ և հանդիպումներ Երևանի փայլաթիթեղագլանման ձեռնարկության առաջատար մասնագետների հետ:
 
 Ծրագիրն ընդգրկեց 15 դպրոցների և հանրակրթական համալիրների ավագ դասարանների աշակերտներին: Հմուտ տեխնոլոգները ներկայացրին նրանց փայլաթիթեղի արտադրության ողջ ընթացքը, պատմեցին փայլաթիթեղի կիրառության տարբեր բնագավառների մասին: Տեխնիկայի անվտանգության մասին հրահանգավորումից հետո դպրոցականներին ցույց տվեցին ալյումինի ձուլումը, ձուլածո պատրաստուքի արտադրությունը, գլանումը, հատումը և թրծումը, պատրաստի արտադրանքի փաթեթավորումը:
 
«Մեր նպատակն է ձևավորել աճող սերնդի մեջ հետաքրքրություն մետաղագործի մասնագիտության հանդեպ, օգնել բուհի ընտրության և աշխատատեղ գտնելու հարցում, - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Թամազյանը: - Իմ շատ հասակակիցներ իրենց հայրերի օրինակով մանկությունից երազել են աշխատել ալյումինի գործարանում: Հույս ունեմ, որ մեզ հաջողվեց հետաքրքրել ներկայիս դպրոցականներին, որոնք կարող են ստանալ գործարանի համար անհրաժեշտ մասնագիտական կրթություն, օրինակ, Ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
 
Լուսանկարում՝ Վերափաթաթող Արթուր Օհանյանը պատմում է իր աշխատանքի մասին «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն