Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձավ Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից


Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձավ Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից

  • 21-05-2019 16:13:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին 5 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ:
 
«Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:
 
 
Հայ զինծառայողները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, արժանացել գերազանց մասնակցության հավաստագրերի:
 
ՀՀ ՊՆ ՌԱԶԱՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play