Քաղաքագետ. Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան Կարելի է գնահատել որպես ազդանշան Կիևի կողմից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



21-05-2019 17:00:14   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան Կարելի է գնահատել որպես ազդանշան Կիևի կողմից, որ Ուկրաինան պատրաստ է նոր հարաբերություններ կառուցել եվրասիական տարածքի հետ, նշել է ուկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինը, այդ մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
 


Փոր
ձագետը հնարավոր է համարել, որ ամենայն հավանականությամբ, Զելենսկու առաջին այցերից մեկը կարող է լինել նորմանդական քառյակի գագաթնաժողովին, որը տեղի կունենա ամռանը:
 
"Կա այնպիսի ավանդույթ, որ այն երկրները, ուր նորընտիր քաղաքական գործիչը (Նախագահը – խմբ.) առաջին հերթին այցելում է, դա այն բանի ցուցանիշն է, որ նա հենց այդ երկրների հետ մտադիր է լուծել ինչ-որ խնդիրներ կամ նոր քաղաքականություն կառուցել", — ասել է Յակուբինը:
 
Անդրադառնալով Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցին հետխորհրդային երկրներ, քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանին այս պահին հաջողվում է պահպանել բազմավեկտորությունը: "Ուկրաինայի համատեքստում կա Բելառուսի ուղղությունը, բայց կան նրբություններ, կա Վրաստանի ուղղությունը, բայց այնտեղ նույնպես կան նրբություններ, իսկ ահա Հայաստանն այդ առումով կարող է լինել Զելենսկու և հետխորհրդային (եվրասիական) տարածքի շփման առաջին կետերից մեկը":
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության "Լուրեր" ծրագրի թղթակիցների այն հարցին, թե ընտրվելու դեպքում ինքը կժամանի Երեւան, Վլադիմիր Զելենսկին պատասխանել է. "Մենք հրաշալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ եւ շարունակելու ենք":
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 521 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար