Փոխնախարարը մասնակցել է ECOserve ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը


Փոխնախարարը մասնակցել է ECOserve ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը

  • 21-05-2019 17:52:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով»(ECOserve) ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը:
 
Փոխնախարարն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել  կենսաբազմազանության կայուն կառավարման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  հետ  առկա  համագործակցությունը, միաժամանակ նշելով, որ  այս նոր ծրագրի հաջողության գրավականը պետք է լինի դեռևս նախնական փուլում կարիքների ճիշտ գնահատումը, ինչպես նաև շահառուների կողմից փոխհամաձայնեցված և թիրախային միջոցառումների պլանավորումը: Ըստ Լ.Շուշանյանի՝  միայն այս դեպքում տեխնիկական աջակցության միջոցով ստացված արդյունքները հիմք կհանդիսանան ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների համար:
 
Միջոցառմանը  ներկայացվել է ռազմավարական մակարդակում ծրագրի ընդհանուր արդյունքների մոդելը՝ ներառյալ ակնկալվող արդյունքները,  քննարկվել են  գործընկեր կառույցների  նկատառումները, որոնց հիման վրա կձևակերպվեն ծրագրի նպատակներին հասնելուն ուղղված ռազմավարական քայլեր: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play