Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձել է Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից


Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձել է Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից

  • 21-05-2019 17:54:01   | Բուլղարիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին    5 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ: 
 
«Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: 
 
Հայ զինծառայողները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, արժանացել գերազանց մասնակցության հավաստագրերի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն