Փոխեցինք վագոն - տնակների դիրքը, բայց ոչ պայքարի ձևը. Ամուլսարի պահապաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փոխեցինք վագոն - տնակների դիրքը, բայց ոչ պայքարի ձևը. Ամուլսարի պահապաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-05-2019 19:02:29   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՆԵՐԻ ԴՒՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՔԱՐԻ ՁևԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
 
Հարգելի գաղափարակից ընկերներ, աջակիցներ, Ամուլսարի փրկության հարցով մտահոգ քաղաքացիներ:
 
2018թ-ին Լիդիան Արմենիա ընկերությունը բազմիցս դիմել է պետական տարբեր մարմինների իր մտահոգությունը հայտնելով դեպի հանքավայր տանող ճանապարհների մոտ տեղադրված վագոն-տնակների հետ կապված: 
Ամուլսարի պահապաններով դիտարկելով ընկերության բողոքը, գտանք, որ էսթետիկորեն ճիշտ չէ ճանապարհներին ուղղահայաց տեղադրված վագոն-տնակը, դրանք ավելի գեղեցիկ են նայվում ճանապարհին զուգահեռ տեղադրված վիճակում: Մի փոքր խնդիր կար նաև լուսավորության հետ կապված, որը միանգամայն լուծվում է վագոն-տնակների դեպի արևմուտք նայելու դեպքում:
 
Վագոն տնակները ճանապարհին զուգահեռ տեղադրելու դեպքում մեծանում է դրանց տեսանելությունը ճանապարհով երթևեկողների համար:
 
Այս ամենից բացի, կա ևս մեկ պատճառ, որ որոշեցինք փոխել վագոն - տնակների դիրքը ճանապարհների նկատմամբ: Չենք ցանկանում, որպեսզի Լիդիան Արմենիա կազմակերպությունն ամենուր մեղադրի պետությանն անգործության մեջ, քանի որ կա նաև դատական որոշում վագոն-տնակների հետ կապված:
 
Ուստի այս ձևական և ցուցադրական գործողությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ մենք հաստատակամ ենք հանուն Ամուլսարի փրկության պայքարը մինչև վերջ շարունակելու հարցում:
 
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն