Դատական համակարգում խառնվել են իրար. փնտրում են աղբյուրին. «Ժողովուրդ»


Դատական համակարգում խառնվել են իրար. փնտրում են աղբյուրին. «Ժողովուրդ»

  • 22-05-2019 12:20:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
 
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի եւս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը: Մեր տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների դեմ «շառ են անում»: Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար»:
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը