Փաշինյանը պատրաստվում է կադրային «ջարդ» իրականացնել. «Ժամանակ»
22-05-2019 13:37:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե մինչև հաջորդ ամիս որևէ լուրջ ֆորս-մաժոր տեղի չունենա, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կառավարությունում և դրան ենթակա կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել:
Փաշինյանը հասկացել է, որ իր կադրերը ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, և չեն տիրապետում պետական կառավարման հմտություններին, այլ նաև իրենց ղեկավարած հաստատություններում չեն վայելում քիչ թե շատ հեղինակություն, որը անմիջականորեն ազդում է իշխանության հեղինակության վրա ընդհանրապես»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 22.05.19թ. համարում: