Միգուցե դատարանները Մարտի 1-ի գործը փորձում են կոծկե՞լ ԱԱԾ-ից կորած «պապկաների» պատճառով․ Հովսեփ Խուրշուդյան․ factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



22-05-2019 15:16:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
factor.am «Եթե Ազգային անվտանգության ծառայությունում պապկաներ են կորում և մինչև հիմա որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, դա նշանակում է, որ այդ ծառայությունը ոչ մի գործառույթ իրականացնելու պիտանի չէ, իսկ եթե բացահայտված է, թե ով է դրա համար պատասխանատու, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ մասին չեն ասում»,- այս մասին այսօր  «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ ասաց  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: «ԱԱԾ-ն փակ կառույց է, որտեղ ամեն բաժնի համար կա պատասխանատու, հետևաբար, եթե պապկա է կորում, ապա հստակ գիտեն՝ ով է դրա համար պատասխանատու,  նրան պետք է տանեն քննչական մարմին և հասկանան, թե ում հրահանգով է դա տեղի ունեցել։ Չէ՞ որ այդ պապկաները վերաբերում են նաև հանցագործներին․ եթե դրանք վերաբերում են ընդդիմության և բիզնեսմենների կոմպրոմատներին, ապա պետք է հասկանալ, թե ուր են գնացել։ Իսկ միգուցե հիմա, երբ դատարանները ապօրինի վճիռներով, նույն Մարտի 1-ը փորձում են կոծկել, այդ նույն պապկաների ազդեցության տակ են անում․ ո՞վ պետք է հետաքննի և պարզի, որ մենք հասկանանք»,- ասաց  Խուրշուդյանը։ Վերջինիս դիտարկմանն արձագանքեց քննարկման մասնակից «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով․ «Որքան հասկանում եմ՝ կորած պապկաներում ոչ միայն փաստաթղթեր են եղել, այլ նաև տարբեր ֆորմատներով տեսանյութերի կրիչներ»։
 


Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
 
 
 
տեսանյութում։         
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 672 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար