Գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ. irakanum.am


Գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ. irakanum.am

  • 22-05-2019 18:27:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

irakanum.am ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 22-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ խորհուրդը:
 
Քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը:
 
10 դեմ եւ 5 կողմ ձայների հարաբերակցությամբ` Խորհուրդը համաձայնություն չի տվել մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը