23-05-2019 11:09:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 49 հարց է, որից 32-ը չզեկուցվող է:
Կառավարությունն այսօր կքննարկի 11 միլիոն 500 հազար դրամ ՀՀ Կառավարության առաջին մասնաշենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի բարելավմանը և կահավորմանն ուղղելու հարցը:
Կներկայացվի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 2»-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:
Կորոշովի ՀՀ Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու հարցը: