ԱԱԾ-ն «վեթթինգի» պետք է ենթարկի կառավարությանը, փոխնախարարներին, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին


ԱԱԾ-ն «վեթթինգի» պետք է ենթարկի կառավարությանը, փոխնախարարներին, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

  • 23-05-2019 12:41:17   | Հայաստան  |  Իրավունք

<Վեթթինգը> կարծես թե դառնում է խիստ արդիական։
 
Չնայած այն հանգամանքին, որ ներկա իշխանությունների կողմից այն դիտարկվում է որպես անցանկալի դատավորներից ազատվելու միջոց և գործիք, կարծում եմ որ <Վեթթինգի> պետք է ենթարկվեն ոչ միայն դատավորները։
 
<Օտար ուժերին ծառայողների> մասին Փաշինյանի արած հայտնի հայտարարությունը մնաց անհետևանք, ինչը, պետք է խոստովանեմ, սխալ է։
 
Ուստի առաջարկում եմ, որ ԱԱԾ-ը <վեթթինգի> ենթարկի նաև ամբողջ կառավարությանը, փոխնախարարներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի <Իմ քայլը> խմբակցության պատգամավորներին՝ նրանց օտար ուժերի և հատուկ ծառայությունների հետ նախկինում և ներկայում ունեցած կասկածելի կապերի, ՀՀ նախկին իշխանությունների հետ ունեցած ստվերային գործարքների, այդ ուժերի և ծառայությունների կողմից ուղղորդված լինելու և նրանց պահանջով գործելու մասով։
 
Եթե որոշել եք իսկապես մաքրել համակարգը, ապա արեք դա ամբողջ ծավալով և սկսեք առաջինը ձեզանից։
 
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք